5 օգոստոս, 2020 09:38

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից. Ֆեյսբուքում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:

Սգում ենք բոլոր զոհերի մահը եւ ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին։

Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին»։