5 օգոստոս, 2020 14:16

Ռուսաստանը հանել Է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը որոշում Է ստորագրել ՌԴ-ում անայցագիր ռեժիմի սահմանափակումները հանելու մասին։ Սա վերաբերում Է օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումներին․ տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»։

«Ռուսաստանում անայցագիր ռեժիմ Է թույլատրվում օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումների համար: Խոսքն այն երկրներից դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցողների մասին Է, որոնց հետ գործում են անայցագիր ուղևորությունների համաձայնագրեր»։