7 օգոստոս, 2020 15:00

Հարցում. երեխայի սեռը էական չէ

Երեխայի սեռը էական չէ, ասել է Հայաստանի բնակչության կեսից ավելին՝ 55%-ը։ Հայաստանցիների 34%-ը նախապատվությունը տվել է տղա երեխային և միայն 9%-ը՝ աղջիկ երեխային։ Թվերը խոսում են տղա երեխայի ավանդական նախապատվության կամ աղջիկ երեխա չնախընտրելու մասին։ Տվյալները Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստանի (CRRC) 2019 թ․ Կովկասյան բարոմետրից են։