8 օգոստոս, 2020 19:50

Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել լիբանանահայերին. զրույց Զարեհ Սինանյանի հետ

Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրուցել է վերջինիս՝ Բեյրութ սպասվող այցի, հանդիպումների ու Լիբանանին կառավարական մակարդակով Հայաստանի տրամադրած հումանիտար աջակցության մասին: Սինանյանը նշում է, որ Բեյրութ այցը փաստահավաք առաքելություն ունի՝ տեղում գնահատելու հայ համայնքի կարիքները: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը, նրա կարծիքով, պետք է կազմակերպի Լիբանանի այն հայերի հայրենադարձությունը, որոնք դրա կարիքն ունեն: