21 օգոստոս, 2020 16:07

Արցախ․ Պատարան պատրաստվում է մեծ հյուրընկալության

ՍիվիլՆեթի Արցախի թիմը այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ, որտեղ գտնվում է տեղի երիտասարդներից մեկի՝ Ստեփան Գրիգորյանի հյուրատունը։ Հյուրատունը սկսել է գործել 2019-ից և այցելուներին առաջարկում է օրգանիկ սնունդ, ընտանեկան միջավայր, իսկ շրջակա գեղատեսիլ անտառներն ու լեռները հրաշալի են քայլարշավորդների ու բնասերների համար։ Ստեփանը պատմում է զարգացման իր ծրագրերի մասին։