26 օգոստոս, 2020 12:35

Սիրիահայերի սրճարանը Ստեփանակերտի կենտրոնում

Էսմերյանների ընտանիքը Սիրիայից Արցախ է տեղափոխվել 2012 թվականին։ 2018-ին բացվել է նրանց «Սամրա» սրճարանը՝ Թումանյան փողոցի վրայի իրենց առանձնատանը կից։ Այստեղ կարելի է համտեսել մերձավորարևելյան ուտեստներ՝ ֆալաֆել, սուջուխ և այլն։ Սրճարանով հիմնականում զբաղվում է տանտիկինը՝ Իզաբել Դանգուրյանը։ Նա նշում է, որ սկզբում տեղացիները սովոր չէին այս ուտեստներին, սակայն ժամանակի ընթացքում խոհանոցը շատ սիրվեց, և հիմա սրճարանը իր մշտական հաճախորդներն ունի։

Սփյուռքը վերջիվերջո պիտի դատարկվի․ Արցախում հաստատված հալեպցու խորհուրդները