8 սեպտեմբեր, 2020 21:49

Դո՛ւրս բերել Մարտի 1-ի գործը միջնորդություն-որոշում-մերժում շրջապտույտից․ զոհերի իրավահաջորդներ

Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ Մարտի 1-ի անջատված գործը 2019-ի ապրիլից քննվում է դատարանում, սակայն առ այսօր չի մտել բուն դատաքննության փուլ։ Ոչ միայն ու ոչ այնքան այս հանգամանքով պայմանավորված՝ Մարտի 1-ի զոհերի հարազատները դադարեցնում են իրենց մասնակցությունը դատաքննությանը։