15 սեպտեմբեր, 2020 16:12

Ամենայն հայոց կաթողիկոսն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

Ըստ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ Առաքելական եկեղեցու առաջարկությունները:

Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին, նշված է հաղորդագրությունում: