15 core.base.month.09, 2020 12:14

Արցախում դպրոցականները դիմակ չեն կրի

 

Նոր ուսումնական տարին Արցախում սկսել են առանց դիմակների, բայց ախտահանիչներով ու ջերմաչափումներով։ Համաճարակի տարածման այս փուլում դպրոցները ոչ թե առցանց կաշխատեն, այլ ավանդական ձևով՝ ֆիզիկապես դպրոց ներկայանալով։ Կրթության նախարարության և պարետի որոշմամբ՝ այն դպրոցները, որտեղ սովորում են 100-ից ավելի աշակերտներ, կաշխատեն երկու հերթափոխով։