15 սեպտեմբեր, 2020 10:45

Պուտինը Լուկաշենկոյին խոստացավ 1,5 մլրդ դոլարի վարկ տրամադրել

Վլադիմիր Պուտինը Բելառուսում անցած նախագահական ընտրություններից և դրանց հաջորդած բողոքի ցույցերից հետո առաջին անգամ Սոչիում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Բանկացություններն ընթացել են փակ դռների հետևում՝ 4 ժամ տևողությամբ․ այս մասին գրում է «Մեդուզան»։

«Ռուսաստանը Բելառուսին այս բարդ իրավիճակում 1,5 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի»,- Սոչիում Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիրմիր Պուտինը։

«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը Բելառուսին այս բարդ պահին 1,5 մլրդ դոլարի պետական վարկ կտրամադրի, և մենք այդ պայմանավորվածությունը կկատարենք»,- ասել է ՌԴ նախագահը: 

Պուտինը նշել է, որ պատահական չէ նշել վարկի մասին տեղեկատվությունը․ «Հուսով եմ, որ դա համապատասխան կերպով կանդրադառնա նաև ֆինանսական շուկաների վրա»։

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը բելառուսները պետք է իրենք հասկանան՝ առանց արտերկրից որևէ խորհուրդ ստանալու։ 

«Դուք մեր դիրքորոշումը լավ գիտեք, մենք կողմ ենք, որպեսզի բելառուսներն իրենք, առանց որևէ հուշումների և դրսից ճնշման, հանգիստ ռեժիմով և միմյանց հետ երկխոսությամբ հասկանան այս իրավիճակը և ընդհանուր որոշման հանգեն, թե ինչպես կառուցել իրենց աշխատանքը»,- ասել է Պուտինը:

«Տնտեսությունն ընկած է ամեն ինչի հիմքում։ Մենք միշտ հավատարիմ ենք եղել այդ գծին։ Իսկ այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ պետք է ավելի սերտ մնալ մեր եղբոր հետ»։

Մարտի 31-ի դրությամբ Բելառուսի պետական պարտքը Ռուսաստանի կառավարությանն ու Ռուսաստանի Արտաքին առևտրային բանկին կազմել է 7,925 մլրդ դոլար։ Վերջին անգամ Ռուսաստանը Բելառուսին վարկ է տրամադրել 2017-ին՝ 700 մլն դոլարի չափով։

 Գեղեցիկ Ոսկանյան