16 սեպտեմբեր, 2020 11:02

Հաստատվել է կորոնավիրուսի 257 նոր դեպք, 3 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 257 նոր դեպք, 128 մարդ առողջացել է: Մահացել է 3 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 878 է: Դրական է կատարված թեստերի 6,2 տոկոսը։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 46 376
Առողջացածներ - 42 069
Փաստացի բուժվողներ -3 101
Ընդհանուր թեստեր - 247 839
Մահվան ելքեր - 923
Մահվան ելքեր այլ պատճառով –283

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 145 փորձանմուշի հետազոտություն: