16 սեպտեմբեր, 2020 16:23

Չափորոշիչները կսովորեցնեն մի խումբ կոտայքցիների ղեկավարել սեփական հորմոնները․ Արայիկ Հարությունյանը՝ ԲՀԿ-ին

ԿԳՄՍ նախարար Արայիկ հարությունյանը Ազգային ժողովում իրեն անվստահություն հայտնելու՝ «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնության ամփոփիչ ելույթում պատմեց՝ Մալաթիա-Սեբաստիայում մի գրադարանի տնօրենի հետ կապված խնդրի ժամանակ իրեն է զանգել «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանն ու պահանջել տնօրենի դեմ բողոքողներին սաստել։ Այդ զանգից քիչ անց նրան զանգահարել է ԼՀԿ-ի մեկ այլ պատգամավոր՝ Աննա Կոստանյանն ու նախարարից պահանջել տնօրենին սաստել. «Միջամտությունի՞ց եք խոսում»,- հարցրեց նա պատգամավորներին։ Ընդդիմադիր որոշ պատգամավորներ սեղաններին հարվածելով՝ փորձում էին խլացնել Հարությունյանի ելույթը։