17 սեպտեմբեր, 2020 10:51

Հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 2 մարդ մահացել է

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 295 նոր դեպք, 162 մարդ առողջացել է: Մահացել է 2 մարդ։ Բացասական թեստերի թիվը 4 024 է: Դրական է կատարված թեստերի 6,8 տոկոսը։

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 46 671
Առողջացածներ - 42 231
Փաստացի բուժվողներ -3 232
Ընդհանուր թեստեր - 252 158
Մահվան ելքեր - 925
Մահվան ելքեր այլ պատճառով –283

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արցախ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք: Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր:

Առողջացել է 10 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն: