18 սեպտեմբեր, 2020 11:56

Հարավային Արցախ․ «Կատարո»-ի ծննդավայրում

Սեպտեմբերը խաղողաքաղի ժամանակն է Արցախի Տող գյուղում։ Արցախյան հայտնի «Կատարո» գինու արտադրողները՝ Ավետիսյանների ընտանիքը, սկսել է զբաղվել գինեգործությամբ 2000-ականներին։ Սկզբնական շրջանում փոքր ծավալների էր արտադրությունը, սակայն ժամանակի ընթացքում ընտանիքը հասկացավ, որ գինեգործությունն Արցախում ավելի մեծ ներուժ ունի։ Տասը տարի առաջ Կատարոյի առաջին շշալցումն էր։ ՍիվիլՆեթի թիմն այցելել է այգի և ծանոթացել խաղողաքաղի ընթացքին։ «Կատարո» գինին հենց այստեղ է սկիզբ առնում։