25 սեպտեմբեր, 2020 16:05

Արագիլների թռիչքը՝ նորից ընդհատված

Արարատյան դաշտի մի շարք գյուղերում արագիլներն այս տարի ևս աղտոտվել են։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ գրեթե մեկ ամիս տևած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղտոտման պատճառը Մասիս քաղաքի աղբավայրն է. անցած տարի հայտարարվում էր, որ աղտոտման աղբյուրը ձկնաբուծական տնտեսություններն են: Տեսչական մարմնից Արմեն Արաբյանը ներկայացնում է մանրամասներ։