25 սեպտեմբեր, 2020 12:29

Ծառուկյանի գործով նիստը նախագահող դատավորին ինքնաբացարկ են հայտնել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը:

Ինչպես հայտնում է ՍիվիլՆեթի թղթակիցը, դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկ են հայտնել։

Ինչպես հայտնել է Ծառուկյանի փաստաբան, Երեմ Սարգսյանը , որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի ժամը 13։30-ին։ Միջնորդության չբավարարման դեպքում նիստը կշարունակվի։