25 սեպտեմբեր, 2020 19:00

Ծառուկյանի կալանավորման հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23։00-ին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23։00-ին․ այս մասին դատարանից դուրս գալով՝ հայտնեց Ծառուկյանը։

Վերջինիս կալանավորման հարցով այսօրվա դատական նիստին ներկա էր և ինքը՝ Ծառուկյանը, և պաշտպանները։

Մինչև դատարան մտնելը Ծառուկյանը հայտարարեց․ «Ծառուկյանին՝ երկրորդ քաղաքական ուժին, ուզում են ձերբակալել»։