26 սեպտեմբեր, 2020 11:20

Կորոնավիրուս․ 429 նոր դեպք, դրական է թեստերի 10 տոկոսը

Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, ապաքինվել է 175 մարդ։ Բացասական թեստերի քանակը՝ 3 860։ Մահացել է մեկ մարդ։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Դրական է կատարված թեստերի 10 տոկոսը։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 49 072
Առողջացածներ - 43 576
Փաստացի բուժվողներ -4 253
Ընդհանուր թեստեր - 280 366
Մահվան ելքեր - 948
Մահվան ելքեր այլ պատճառով –295

ԱՐՑԱԽ

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք:

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը Շուշիի, 1-ը Դաշուշենի, 2-ը Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ ՀՀ քաղաքացի:

Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:

Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 421 մարդու մոտ, որից 338-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 81, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն: