27 սեպտեմբեր, 2020 19:33

Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր կարողությունները զինադադար հաստատելու ուղղությամբ. հայտարարություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ ԱԳՆ խոսնակը մասնավորապես նշել է․ «Իրանն ուշադիր հետևում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության  միջև ռազմական ընդհարմանն ու կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ»։

Նա նաև հավելել է․ «Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր կարողությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև բանակցություններ սկսելու ուղղությամբ»։

Ավելի վաղ Azariha ալիքը նշել է, որ հայ-ադրբեջանական զինված բախման արդյունքում Իրանի սահմանում՝ Արևելյան Ատրպատական նահանգի գյուղերից մեկում, ական է հայտնվել։

Հասմիկ Հովհաննիսյան