30 սեպտեմբեր, 2020 17:45

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

«Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:

Ըստ տարածած հաղորդագրության՝ այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

«Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին եւ օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության եւ հավաքական լինելու մեջ է: Աստված պահապան Հայ ժողովրդին»,- ասված է հաղորդագրության մեջ։