1 հոկտեմբեր, 2020 11:31

ՊԲ ստորաբաժանումների խոցած հակառակորդի մարտական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում․ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- ասված է հայտարարությունում։