6 հոկտեմբեր, 2020 20:35

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հոկտեմբերի 6-ին լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ։ 

«Ընդգծվել է նրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է լինի առանց նախապայմանների կրակի դադարեցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակում, այնպես է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում շուտափույտ կերպով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նախարարները կրկին շեշտադրել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները: