11 հոկտեմբեր, 2020 16:25

20 տոննա հումանիտար օգնություն՝ Լոս-Անջելեսից Երևան

Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը․ դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։ Այս մասին գրառում է արել ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։