15 հոկտեմբեր, 2020 18:06

«Փակ» Ստեփանակերտ․ ֆոտոշարք

Սեպտեմբերի 27-ից սկսած Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը զրկված է բնականոն կյանք վարելու հաճույքից։ Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով քաղաքը անճանաչելի է դարձել։ Փակվել են խանութներ, դեղատներ, հացի փուռեր։ Բնակչությունը սնունդ և անհրաժեշտ պարագաներ է ստանում մարդասիրական օգնությունից։ 

Քաղաքում գործում է միայն մեկ խանութ։ Դա ծաղիկների խանութն է, որը զոհվածների թաղման արարողությունների համար ծաղիկներ է տրամադրում։ 

Այս նկարները արված է հոկտեմբերի 15-ին, ժամը 16։00-ի կողմերը։ Դրանից մոտավորապես կես ժամ հետո Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Հենց այդ անապահովվածությունն է պատճառը, որ խանութներն ու դեղատները չեն բացվում։