16 հոկտեմբեր, 2020 22:25

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին

Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Մինչ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները, նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները»։

Լրացում։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ հրթիռակոծվել են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։