16 հոկտեմբեր, 2020 14:47

Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել․ ՊՆ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել։

«Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»,- գրել է նա։