16 հոկտեմբեր, 2020 14:13

Ռուսաստանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսել

Ռուսաստանը Կասպից ծովի ջրերում Կասպյան նավատորմի մասնակցությամբ զորավարժություններ է սկսել, որոնց շրջանակում իրականացվելու են կրակոցներ օդային և ծովային թիրախների ուղղությամբ․ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 400 զինծառայող, վեց նավ և յոթ ինքնաթիռ։

ՌԴ ՊՆ-ն նշել է, որ զորավարժությունները չեն սպառնում մերձկասպյան պետություններին և չեն սահմանափակի նրանց տնտեսական գործունեությունը։

Զորաշարժերը իրականացվելու են դեպի հյուսիս Ապշերոնյան թերակղզուց, որի վրա է գտնվում Ադրբեջանի մայրաքաղաքը։