17 հոկտեմբեր, 2020 23:10

Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները․ Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և ՀայաստանիՀանրապետութան ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը․ Արցախի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել մարդասիրական զինադադարի պայմանները փոխադարձ հիմունքներով պահպանելու պատրաստակամության վերաբերյալ։

«Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»,- ասված է հայտարարությունում։