17 հոկտեմբեր, 2020 11:09

Բաքուն մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ Մոսկվայում հանդիպել Հայաստանի ՊՆ ներկայացուցիչների հետ 

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի զինվորականները մեկնել են Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։։

Գևորգյանի խոսքով՝ Բաքուն, սակայն, չի ուղարկել իր պաշտոնյաներին Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար:

«Դա նշանակում է, որ Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից և մերժմամբ պատասխանում Ռուսաստանի նախաձեռնությանը,- ասել է Հայաստանի վարչապետի խոսակը։

Ռուսաստանյան ТАСС-ի թղթակցի հետ զրույցում խոսնակը նշել է՝ «Երևանում ենթադրում են, որ Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին չի թողնում այցելել Մոսկվա»։

Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ մարդասիրական նպատակով հրադադարի համաձայնություն էր ձեռքբերվել, որը պիտի ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ին։