17 հոկտեմբեր, 2020 18:40

Նախատեսվում է Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն

Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ․ այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- ասվում էThe Hill-ի հոդվածում։

«Հանդիպումը, թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, նոր արդիականություն է ստանում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին,, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները»,- գրում է կայքը:

Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով: