17 հոկտեմբեր, 2020 15:09

Շուշի․ կյանքը՝ «Սմերչի» տակ

59-ամյա Էդիկի (անձնական տվյալները, անվտանգության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ չեն ներկայացվում) երկու որդիներն առաջնագծում են․ գնացել են սեպտեմբերի 27-ին։ Այդ օրը՝ վաղ առավոտյան, Շուշիի օդային տարածքում ԱԹՍ են խոցել. Էդիկի որդիները դա տեսել են ու միանգամից գնացել զինկոմիսարիատ։  Էդիկը պատմում է՝ ինչպես է փրկվել հրթիռակոծությունից։