17 հոկտեմբեր, 2020 11:42

Պատերազմ՝ երկու ճակատով․ կորոնավիրուսի երկրորդ ալիքը՝ Հայաստանում

Կորոնավիրուսի՝ աշնանը սպասվող երկրորդ ալիքն ահագնացել է Հայաստանում։ Սակայն պատճառը ոչ միայն եղանակն է, այլև պատերազմական իրավիճակում հակահամաճարակային կանոնների անտեսումը քաղաքացիների կողմից։ Արդեն երեք օր է՝ գրանցվում են կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային թվեր՝ օրական հասնելով 1 400 և ավելի դեպքերի։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը խոսում է իրավիճակի և հնարավոր ռիսկերի մասին։