18 հոկտեմբեր, 2020 15:12

Արցախի բնակավայրերի վերանորոգման աշխատանքների համար արդեն արվել են գործնական քայլեր

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանի և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի հետ քննարկել է շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան: Առաջին գործնական քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսելու իրենց աշխատանքը: Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի»: