18 հոկտեմբեր, 2020 19:05

Էրդողանը պնդում է, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպառազինություն են մատակարարում Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպառազինություն են մատակարարում Հայաստանին։ «Ի՞նչ են ասում մեզ Մինսկի եռյակի անդամ պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ադրբեջանցիներին մեր կողմից ցուցաբերվող աջակցությանն ի պատասխան։ Նրանք պաշտպանում են Հայաստանին։ Այդ երկրները Հայաստանին սպառազինությունների տեսքով ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում», - Շըրնաք քաղաքում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Թուրքիայի նախագահը այդ ընթացքում ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին:

Ավելի վաղ՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այս առիթով գրել էր․ «Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է»։