18 հոկտեմբեր, 2020 11:23

Հաստատվել է կորոնավիրուսի 1 694 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 694 նոր դեպք,  179 մարդ առողջացել է: Մահացել է 14 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 402 է: Դրական է կատարված թեստերի 41,3 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 64 694
Առողջացածներ - 48 104
Փաստացի բուժվողներ - 15 193 
Ընդհանուր թեստեր - 348 149
Մահվան ելքեր - 1 081
Մահվան ելքեր այլ պատճառով – 316