18 հոկտեմբեր, 2020 01:06

Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող. ԱԳՆ խոսնակ

Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող․ ֆեյսբուքյան էջում գրել է արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:

Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը»,- գրել է Նաղդալյանը: