29 հոկտեմբեր, 2020 14:26

Խաղաղություն ոչ միայն մեզ, այլև Ադրբեջանի երիտասարդների համար․ Պարգև Սրբազան

Տագնապի ազդանշանների և մերթ ընդ մերթ պայթունի ձայների ներքո Արցախում լինում են նաև պատարագեր և աղոթքներ։ «Մեզ թիկունքն է պետք պահել։ Մենք չենք ասում՝ եկեք առաջնագիծ, եկեք երկրորդ ու երրորդ գիծը պահեք։ Մեր տղերքը առաջնագծում ամուր են։ Ցանկանում ենք խաղաղություն երկուստեք, ոչ միայն մեզ, այլև Ադրբեջանի երիտասարդների համար»,- ասում է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։