30 հոկտեմբեր, 2020 14:39

Իրանն առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին:

«Իրանի ծրագրի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում, և մենք կարող ենք պայքարել և դիմակայել այդ ճգնաժամին՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցումը՝ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա: Բնականաբար, Ռուսաստանը, ինչպես և Թուրքիան, կարևորագույն երկրներից մեկն է»,- ասել է Արաղչին ։

Տարածաշրջանային իր այցի ընթացքում Իրանի փոխարտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Բաքվում, Մոսկվայում, Երևանում։ Այժմ նա, ըստ հրապարակումների, Անկարայում է։