3 նոյեմբեր, 2020 15:07

Ահաբեկիչները երբեք չպետք է մտածեն իրանական սահմաններին մոտենալու մասին․ այաթոլլա Ալի Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Մուհամեդ մարգարեի ծննդյան տարեդարձի առթիվ խոսել է տարբեր թեմաների մասին, անդրադարձել նաև ղարաբաղյան հակամարտությանը, հաղորդում է IRNA գործակալությունը։

Նա ասել է, որ Իրանի երկու հարևան երկրների միջեւ պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի:

«Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայ քաղաքացիների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:

«Միջազգային սահմանները պետք է պահպանվեն, և ահաբեկիչները երբեք չպետք է մտածեն իրանական սահմաններին մոտենալու մասին, քանի որ եթե նրանք դա անեն, ապա խստորեն կպատժվեն»,- ընգծել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին: