4 նոյեմբեր, 2020 13:57

Թանգարանները՝ զինվորի կողքին. ցուցահանդես-վաճառքի հասույթը՝ հիմնադրամին

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 3-ին Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին Հայաստանի թանգարանները։ ՍիվիլՆեթը շրջել է ցուցահանդեսով, զրուցել թանգարանների ներկայացուցիչների հետ։