6 նոյեմբեր, 2020 15:25

Պատերազմ և տնտեսություն. զրույց Վարդան Արամյանի հետ

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ պատերազմական իրավիճակում կառավարությունը պետք է ռեսուրսների արդյունավետ վերաբաշխման, իրավիճակին համահունչ որոշումների և օպերատիվ գործողությունների միջոցով պահպանի տնտեսության զարգացման ներուժը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Արամյանը պնդում է, որ կառավարությունը պետք է մշակի գործողությունների այլընտրանքային սցենարներ և իրավիճակին համապատասխան վերանայի 2021 թվականի պետբյուջեի նախագիծը: