18 նոյեմբեր, 2020 21:01

Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ նոյեմբերի 9-ից ռազմական գործողությունների դադարեցման մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հայտարարությունից հետո։

Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը: