18 նոյեմբեր, 2020 16:56

Հայաստան համահայկական հիմնադրամը միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը

Հայաստան համահայկական հիմնադրամը միջոցների մի մասը նվիրաբերել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը․ այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշեց, որ հավաքված գումարի մի մասը դեռևս ծախսված չէ, և ներկայացրեց, թե որն է իրենց համագործակցության տրամաբանությունը։

«Այս իրավիճակում և մասնավորապես սկզբնական շրջանում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած օրերի ընթացքում ծախսերի նախապատվություններ որոշելը ամենակարևորագույն հարցն էր։ Ըստ այդմ՝ առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ։ Հիմնադրամը առաջիկայում մանրամասն կներկայացնի ծախսերի ուղղությունները»,- ասաց փոխվարչապետը։