19 նոյեմբեր, 2020 11:16

Հաստատվել է կորոնավիրուսի 1 520 նոր դեպք, 8 319 մարդ առողջացել է

Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 520 նոր դեպք,  8 319 մարդ առողջացել է: Մահացել է 31 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 276 է: Դրական է կատարված թեստերի 40 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 121 979
Առողջացածներ - 88 388
Փաստացի բուժվողներ -31 243
Ընդհանուր թեստեր - 475 986
Մահվան ելքեր - 1 870
Մահվան ելքեր այլ պատճառով – 478