19 նոյեմբեր, 2020 14:07

Մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

Կորոնավիրուսի պատճառով նոյեմբերի 19-ի առավոտյան վախճանվել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը․ այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

«Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են Սեպուհ սրբազանի անժամանակ մահը»,- ասված է հաղորդագրությունում:

«Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար»,- նշում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը 61 տարեկան էր: