20 նոյեմբեր, 2020 22:18

Հայաստանը Ղարաբաղում անօթևան մնացածների հարցով աջակցություն է խնդրել ՌԴ ֆինանսների նախարարությունից

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը դիմել է իրենց Ղարաբաղում անօթեւան մնացած բնակիչներին օգնություն ցուցաբերելու խնդրանքով, ֆինանսական առաջարկները պատրաստվում են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խորհրդակցության ժամանակ։

«Մենք կապի մեջ ենք Հայաստանի գործընկերների, ֆինանսների նախարարության գործընկերների հետ։ Դիմել են աջակցության, առաջին հերթին, այն քաղաքացիներին սոցիալական օգնության ֆինանսական ապահովման մասով, որոնք անօթեւան են մնացել տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով»,- ասել է Սիլուանովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խորհրդակցության ժամանակ:

«Մենք առաջարկներ ենք պատրաստում, այդ առաջարկներն առանձին կզեկուցվեն»,- հավելել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիլուանովին խնդրել է զեկուցել առանձին, երբ առաջարկները պատրաստ լինեն:

Տե՛ս նաև՝ Պուտինը կարևորել է, որ միջազգային կազմակերպությունները աշխատեն Լեռնային Ղարաբաղում

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի