20 նոյեմբեր, 2020 13:32

Հիմնադրամ․ Արցախին ուղղված բոլոր ծախսերի հաշվետվությունը կհրապարակվի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված միջոցներից օժանդակություն տալ Հայաստանի պետական բյուջեին՝ սոցիալական, առողջապահական, ենթակառուցվածքային և այլ ծախսերի գործընթացը մեկտեղելու նպատակով: