20 նոյեմբեր, 2020 23:53

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի. այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Հաղորդագրությունում ասվում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի:

Թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:

Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը»: