20 նոյեմբեր, 2020 09:25

Մակրոն․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ-ի և շրջակայքի մշակութային ժառանգության պաշտպանությանը

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: