21 նոյեմբեր, 2020 13:11

Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ. այս մասին հայտնում է ՀՀ արտաքին իրավիճակների նախարարությունը:

Նախարարները քննարկել են ետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները:

Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:

Հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում: